Թեղուտի

ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ

Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է:

Վերջին տարիներին Հայաստանի բնությունը մեծապես վնասվել է և շարունակվում է քայքայվել մեծ արագությամբ:

Հենց այս պահին վերանում է Թեղուտի ամբողջ էկոհամակարգը:

Բնությունն անձայն է, սակայն նրա փոխարեն պարտավոր ենք խոսել ՄԵՆՔ:

Թեղուտի պաշտպանության շարժումը շարունակում է պայքարը հանուն հայ ազգի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության:

Առաջիկա հինգշաբթի, մայիսի 22-ին, Կենսաբազմազանության միջազգային օրը, ժամը 11:00-ին իրականացվելու է հերթական բողոքի ակցիան ՀՀ կառավարության առջև:

Թեղուտի պաշտպանության շարժումը հետամուտ է լինելու բարձրացված հարցերի բանական արդարացի լուծմանըտ

Դրա համար մենք ունենք Բնության արժեքը գնահատող բոլոր մարդկանց աջակցության կարիքըտ

Ցանկալի է Ձեզ հետ ունենաք որևէ բույս կամ կենդանի խորհրդանշող դիմակ կամ պաստառ:

________________________________

Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբ

(093) 080485 * teghut2008@gmail.com * http://www.bigfamily.am/eco

http://www.flickr.com/photos/86132777@N00/

 


Related posts