Paragliding festival
Հայաստանի Պարապլաներային Սպորտի Ֆեդերացիան
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
կազմակերպում է
ՊԱՐԱՊԼԱՆԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ
http://www.paragliding.am – info@paragliding.am – 093 20 70 95
Փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, Ապարանի շրջանի Թթուջուր գյուղի մոտ։ Թռիչքները տեղի կունենան ժամը 11:00 – 16:00 ընթացքում։
Փառատոնի ընթացքում կարող եք տեսնել խմբակային, տանդեմ (երկու հոգանոց) և ակրո-թռիչքներ …
Ցանկացողներին հնարավորություն կտրվի փորձել ղեկավարել պարապլանը գետնի վրա և զգալ, թե ինչ է նշանակում պարապլանով թռիչքը…
Կլինեն նաև երկու հոգանոց տանդեմ թռիչքներ. 5-10 մարդ այդ օրը կկարողանա փորձառու օդաչուի հետ միասին կատարել 10-15 րոպեանոց թռիչքներ (գրանցվել անհրաժեշտ է նախօրոք, քանի որ թռիչքների քանակը սահմանափակ է) (հեռ։ 093 20 70 95)։
Փառատոնին 4×4 մեքենաներով եկողները հնարավորություն կունենան մեքենաներով բարձրանալ սարի գագաթ և տեսնել թռիչքներն ավելի մոտիկից … իսկ իրենց հետ սնունդ և խմիչք բերողները սոված չեն մնա օրվա ընթացում ։) Ապարան քաղաքի ավտոկայանի մոտից կլինեն նաև ավտոբուսներ (վճարովի), որոնք ցանկացողներին կբերեն փառատոնի վայր։
Եղանակի տեսությունը ամսի 19-ի համար կարող եք նայել հետևյալ եջերում՝
http://www.meteoblue.com/index.php?id=246&L=&did=135&zf_f=252&zf_c=am
iza 16:53:10 on October 13, 2008 Permalink |
:( apsos, что 19-го…
с удовольствием бы пошла пофотала…
mk 18:26:37 on October 13, 2008 Permalink |
А что у тебя 19-го?