Մի շարք աբստրակտ հարցեր

Մեկուկես-երկու տարի առաջ հարցնեիք հանկարծ մի բան որ լինի կգնամ ես արդյոք Արցախը պաշտպանելու ու պատասխանը կլիներ միանշանակ «Այո»։ Բայց հիմա հարցեր են ծագում։  Եթե իշխանությունը թգած ունի իմ կարծիքի վրա (ընտրությունները կեղծելու մասին է խոսքը), նաև իր ժողովրդի վրա ըդնհանրապես (մարտի 1-ի դեպքերի և այդ իրադարձությունների զարգացման մասին է խոսքը) ապա ինչի՞ պետք է ես պատասխանատվություն կրեմ նրանց կերած քաքերի համար։ Չէ որ ես նրանց չեմ ընտրել, ես նրանց այդքան լիազորություն չեմ տվել որ իրենք իմ անունից կայացնեն այդ հակահայկական որոշումները։ Բացի դրանից, ես տեսնում եմ իշխանությունների վերաբերմունքը անցած պատերազմի  ազատամարտիկներին՝ ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի, կամ թեքուզ իմ հարազատ քեռու և ճիշտն ասած դա էլ հեչ չի ոգեշնշչում։

Դե հիմա բացատրեք ինձ ինչ դրդապատճառ (մոտիվացիա) պետք է ես ունենամ, որ ընտանիքս թողնեմ գնամ «իմ երկիր՝ Հայաստան» աբստրակտ գաղափարի համար արյուն թափեմ։ Որովհետև այսօրվա դրությամբ դա լրիվ աբստրակտ գաղափար է ինձ համար։ Եթե ես ինձ այս երկրում տեր զգայի՝ միակ տերը չէ, այլ ձեև պես փայատերերից մեկը, հարցը լրիվ ուրիշ կլիներ։ Ես կիմանայի ինչի համար եմ այդ անելու։ Իսկ այսօր ես ոչմի դրդապատճառ չունեմ մի բուռ օլիգարխների համար ոչ թե կայնքըս դնեմ կշերքին այլ նույնիսկ չնչին լումա ներդնեմ իրենց բարգավաճմանը։

Դե հիմա բացատրեք ինձ ինչո՞ւմն ա սխալս։ Ի՞նչ դրդապատճառ դուք ունեք։

Related posts