Ձոն խելագարության // Արմեն Մովսիսյան
Ձոն խելագարության // Արմեն Մովսիսյան
Խելագարին տվեք կրակ, և նա կայրի տունը Աստծո,
Սուտ խոսքերին` լույսի դիմակ, ու կփլվի տաճարն հուսո,
Խեղդված մարմնին կեղծ ողջություն, նա կկառչի չեղած ձեռքից,
Անկյանք քարին` հղիություն, ու կմեռնի հողը ցավից,
Օտար աստղին տվեք անուն, բայց կարոտը չի սպիանա
Երազներում տեսեք հեռուն, թե դա կօգնի ջնջել ներկան,
Դարերի մեջ ձգված դավին անվանեցեք լոկ պատմություն,
Մայրամուտի որբ արևին արյամբ կնքեք խաղաղություն,
Հետո մեռած հույսեր թաղեք հողի անկյանք անծիլ սրտում
Աստվածների տունը փնտրեք հուսո փլված տաճարներում
Խելագարին տվեք կրակ, և նա կայրի տունը Աստծո…
[ mp3 | 3,9Mb ]