Posts Mentioning RSS Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • mk 20:04:00 on March 26, 2008 Permalink | Reply  

    Բնապահպանները ճշտում են

    Լենա Նազարյան Մարտ 26, 2008

    ՀՀ բնապահպանության նախարարությունը դեռեւս չգիտի, թե ո՞վ կամ ո՞վքեր են ողջ աշխարհի որսորդներին իտալական «Արարատ Սաֆարի» ընկերության միջոցով Հայաստանի Արարատյան դաշտավայրում թռչունների որս առաջարկում:

    Նախարարության տեսուչները երեկվանից անընդհատ փորձում են զանգահարել կայքում նշված հայաստանյան բջջային (093 55-59-70) եւ քաղաքային (010 55-71-06) հեռախոսահամարներով, որպեսզի պարզեն որս կազմակերպողների ինքնությունը, սակայն այդ զանգերին ոչ ոք չի պատասխանում:

    Կայքում նշված է նաեւ հասցե Երեւանում` Չարենցի 40: Այդ հասցեում գրանցված է բազմաբնակարանային շենք: Տարբեր մուտքերում բնակվող 5 բնակիչներից ոչ ոք չէր լսել նման ընկերության մասին:

    Փոքր-ինչ տարօրինակ է, որ բնապահպանության նախարարության տեսուչները ոստիկանության աշխատակիցների հետ միասին մինչեւ հիմա չեն կարողանում պարզել այդ մարդկանց ինքնությունը կամ գտնվելու վայրը, մանավանդ, որ կայքում լուսանկարներ կան:

    Բնապահպանության նախարարության հանրության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանն ասում է, որ այս պահին նրանք ճշտում են բոլոր տվյալները: «Առայժմ, քանի դեռ չունենք կոնկրետ տվյալներ, մենք հայտարարում ենք, որ նման բան չկա»,- ասում է նա:

    Խմբ. կողմից – Բնապահպանության նախարարությանը խորհուրդ ենք տալիս տեղեկատվություն ստանալու համար դիմել նախարարության Մասիս քաղաքի բնապահպանական տեսչություն, որի հսկողության ներքո է գտնվում լուսանկարներում պատկերված Արմաշի լճերի տարածքը, իսկ լուսանկարի որսորդներից մեկը Մասիսի բնակիչ է:

    http://www.hetq.am/arm/ecology/7876/

     
  • mk 20:04:00 on March 26, 2008 Permalink | Reply  

    Нынешнюю сложную внутриполитическую ситуацию в Армении создали люди из окружения Сержа Саркисяна. 

    Нынешнюю сложную внутриполитическую ситуацию в Армении создали люди из окружения Сержа Саркисяна: мнение

    Нынешняя внутриполитическая ситуация в Армении довольно неблагоприятная, и то, что сейчас делается, еще больше усугубляет ее, заявил в беседе с корреспондентом ИА REGNUM директор Дома-музея Сергея Параджанова Завен Саркисян.

    Он не смог назвать виновных в создавшейся ситуации, заметив лишь, что “город утопает в грязи, а они все скинули на народ”. Отметив, что отдал свой голос за действующего премьер-министра Армении Сержа Саркисяна, Завен Саркисян подчеркнул, что в окружении Саркисяна есть люди, которые хотели удержаться на плаву, поэтому и создали эту ситуацию. Завен Саркисян не сомневается, что действующий премьер-министр одержал победу на президентских выборах 19 февраля, однако некоторые лица в панике начали осуществлять вбросы бюллетеней и другими методами нарушать закон, тем самым оказав медвежью услугу премьеру исключительно ради того, чтобы остаться при своих должностях. “Серж Саркисян должен был согласиться на новые выборы, поскольку он действительно выиграл их и ему нет повода для сомнений или страха”, – отметил Завен Саркисян. В то же время он выразил недоумение по поводу новой коалиции, не видя в ней смысла. “Народ не хочет воспринимать Артура Багдасаряна(лидер партии “Оринац Еркир” – ИА REGNUM), который вошел в коалицию и теперь, естественно, захочет иметь портфели в новом правительстве. Я бы его никуда не пустил бы. Завтра поставят новых, неопытных, непонимающих в работе министров из партии “Оринац Еркир”. Мы уже однажды прошли через это”, – отметил он. Говоря о выходе из ситуации, Завен Саркисян заявил, что на данный момент пока трудно сказать, как все это разрешится. “Придет новый президент, который, возможно, что-то и сделает”, – заключил он.

    http://www.regnum.ru/news/977059.html

     
  • mk 19:48:00 on March 26, 2008 Permalink | Reply  

    ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ

    [19:05] 26 Մարտի, 2008

    Կենտրոնի ոստիկանություն բերման է ենթարկվել մոտ 40 հոգի: ՚Ա1+ՙ-ի լրագրողի աչքի առաջ ոստիկանները Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել երեք քաղաքացու, որոնցից մեկը կին է` Սոնա Մուրադյանը: Վերջինիս աղջիկը ՚Ա1+ՙ-ի լրագրողին ասել է, որ իրենք հենց մտել են պողոտա, իր մորը բերման են ենթարկել: Քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Բաբայանը տեղեկացրել է, թե իրենք մարդկանց տանում են ոստիականություն` ճշտելու համար` նրանք հանցագործ են, թե ոչ: Իսկ թե ինչպես` հարցին` նա պատասխանել է, թե հենց դրանում է կայանում իրենց պրո‎ֆ‎եսիոնալիզմը:

    ՀԺԿ-անդամ Ռուզան Խաչատրյանը հետաքրքրվել է, թե ինչու իրեն չեն բերման ենթարկում, քանի որ ինքն էլ է զբոսում:

    Քիչ առաջ ոստիկանները ծանուցագիր են տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամլո խոսնակ Լեւոն Զուրաբյանին` վաղը, ժամը 11-ին ոստիկանություն ներկայանալու համար: Նա մեղադրում են չարտոնված հանրահավաքի մասնակցելու մեջ:

    Ի դեպ, մեկուսարանից ազատ է արձակվել ՚Այլընտրանքՙ նախաձեռնության անդամ Նորիկ Նորիկյանը` քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

    http://a1plus.am/amu/?page=issue&iid=58863

     
  • mk 19:40:00 on March 26, 2008 Permalink | Reply  

    Задержания продолжаются. 

    Сегодня состоялась акция по чтению газет на Северном Проспекте. В результате были задержаны около 30-40 участников акции, а так же несколько прохожих (наверное с бумажками в руках). Власти совсем охренели. На вопрос журналиста радио Свободы, как они узнают какие прохожие гуляют просто так, а какие по политическим мотивам глава центрального отделения милиции ответил: На то мы и профессионалы. Круууууть!!!!

     
  • mk 16:28:00 on March 26, 2008 Permalink | Reply  

    Моя мама варит кофе. Подождем? Мою маму? — Подождем! Твою мать! 

    ПОДОЖДЕМ МИНАЕВА…

    1. Соответствуют ли действительности сведения о том, что компания “АрменТел” готовится выйти на армянский рынок сотовой связи под брэндом “БИ ЛАЙН”? Если да, то когда и как?

    2. Возможно ли, что этого не произойдет, и в каком случае подобное возможно?

    3. Не будет ли препятствовать наличие ряда судебных споров началу нового, и могут ли судебные процессы повлиять на стоимость акций компании?

    Это вопросы, которые интересуют нашу аудиторию. Для получения ответов на них Panorama.am обратилась к находящимся в Армении ответственным лицам компании “АрменТел”. В компании нам заявили, что ответы мы можем получить по электронной почте от представителя компании “Вымпелком” Артема Минаева, который не в Армении.

    Вопросы мы отправили А. Минаеву и ждем…

    http://www.panorama.am/ru/economy/2008/03/26/armentel/

     
  • mk 15:42:00 on March 26, 2008 Permalink | Reply  

    Gmail Art 

    http://ru.youtube.com/watch?v=aCNSWwAJNZE

     
  • mk 15:07:00 on March 26, 2008 Permalink | Reply  

    УВОЛЯТ С РАБОТЫ?

    [14:19] 26 Марта, 2008

    Сегодня в 14 часов состоится совместное заседание ректората и профкома Ереванского Государственного Архитектурного университета, на котором будет обсужден вопрос увольнения с работы преподавателя армянского языка, председателя Консервативной партии Армении, члена предвыборного штаба Левона Тер-Петросяна Микаела Айрапетяна.

    Как сообщили “А1+” в Консервативной партии, Микаел Арутюнян представил заявление, в котором говорится, что его отсутствие на работе было обусловлено его участием в объявленной забастовке. Напомним, что местонахождение Айрапетяна на сегодняшний день не известно, поскольку он скрывается во избежание ареста.

    Отметим, что в распространенном 2 дня назад заявлении Консервативная партия отметила, что свирепствующие в Армении сталинские бесконтрольные аресты и суды преследуют 2 цели – задушить стремление граждан к свободе и содрать с около полумиллиона участников конституционных митингов по 50-100 тысяч драмов “административного штрафа”. “Под видом административного штрафа режим предполагает отнять у наших граждан 25-50 млрд драмов, что сравнимо с суммой, которая должна быть предоставлена программой “Вызовы тысячелетия”, которая может быть заморожена”, – говорится в заявлении.

    Центральный совет Консервативной партии призывает всех граждан РА, представленных к уплате “административного штрафа за участие в несанкционированных митингах” обращаться во все судебные инстанции для оспаривания кочаряновских намерений. “Если в РА ваше законное требование не будет удовлетворено, необходимо обратиться в Европейский суд, который также является судом наших граждан”.

    http://www.a1plus.am/ru/?page=issue&id=58833

    UPD:: Вопрос увольнения отложен.

     
  • mk 11:14:00 on March 26, 2008 Permalink | Reply  

    Американцы такииииие тупыыыыые… 

    http://www.youtube.com/watch?v=jAJfdLYx7CY

     
  • mk 10:28:00 on March 26, 2008 Permalink | Reply  

    кольчужка 

    Nihon Uni shirts resist stabbing, make you feel like a superhero

     
  • mk 09:48:00 on March 26, 2008 Permalink | Reply  

    Александр Пушной presence in the web 

    Обновлен дизайн сайта http://pushnoy.ru/ , а так же на сайте обнаружен (;

     
  • mk 09:30:00 on March 26, 2008 Permalink | Reply  

    I'm not Look-a-like 

    Francois Brunelle задумал интересный проект, он находит людей, которые похожи друг на друга, но не имеют никаких родственных связей:

    все фотки

     
  • mk 09:12:00 on March 26, 2008 Permalink | Reply  

    ԶԲՈՍԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ… 

    http://zbosanq.blogspot.com/

     
  • mk 16:26:00 on March 24, 2008 Permalink | Reply  

    Цитата #395712 

    Подруга отожгла. У нее сломался кухонный комбаин и электромясорубка, так она чтоб помолоть мясо заморозила его и потерла на терку. Я живу в гениальной стране. [с]Меля

    http://bash.org.ru/quote/395712

     
  • mk 16:18:00 on March 24, 2008 Permalink | Reply  

    Одноглазники.ру // by <lj user='ellustrator'> 

    Кого-то не хватает! (о;

     
  • mk 16:15:00 on March 24, 2008 Permalink | Reply  

    Update on GALA TV 

    	Դատարանի վճռով սահմանված     գումարի չափը
      	25116700
    Հանգանակու-թյան օրերը	դրամ	մայր գումարից տոկոս
    Մարտի 19	8075000	32.15	%
    Մարտի 20	3598000	14.33	%
    Մարտի 21	3876000	15.43	%
    Մարտի 22	2721500	10.84	%
    Մարտի 23	628800	2.50	%
    Մարտի 24-13:00	3319350	13.22	%
    
      	22218650	88.46	%
    Պակասող մնացորդը	2898050	11.54	%
    
     
  • mk 13:25:00 on March 24, 2008 Permalink | Reply  

    Մարտի 1-ին ծեծվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը 

    «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մարտի 1-ի գիշերն Ազատության հրապարակում էր: Նա որոշել էր ֆոտոռեպորտաժ պատրաստել, թե ինչպես են նստացույցի մասնակիցները դիմավորում գարնան առաջին օրը: Սակայն վերջիններիս ցրելու եկած ոստիկանները դաժանաբար ծեծել են ֆոտոլրագրողին:

    «Ժամը 6-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության եւ «ՕՄՕՆ»-ի ցանցապատ ավտոմեքենաներն իրարից 1 մ հեռավորությամբ Օպերայի ամբողջ տարածքը շրջապատեցին: Ես հրապարակից դուրս եկա, որպեսզի այդ տեսարանը նկարեմ»,- պատմում է Շամշյանը:

    Քիչ անց նա հրապարակից լսել է հայհոյանքներ, կանանց ճիչ ու տեղացող անեծքներ: Վերադառնալով` տեսել է, որ ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները վահաններով, ռեզինե մահակով եւ էլեկտրաշոկով զինված` ցուցարարներին անխղճորեն ծեծում են:

    «Նույնիսկ ֆոտոապարատով ֆիքսել եմ, թե ինչպես է «ՕՄՕՆ»-ականը շտիկ-նոժով (սվին-դանակ) կտրում վրանի թելը եւ այն շուռ տալիս: Առանց իմանալու, թե ներսը ո՞վ կա, քանի՞սն են, դուբինկաներով սկսում էին խփել»,- պատմում է ֆոտոլրագրողը:

    Նրա խոսքերով` այդ պահին հիշել է Թումանյանի «Թագավորն ու չարչին» ստեղծագործության «Առաջը` ջուր, հետեւը` սուր, սուգ, վայնասուն, իրարանցում» տողերը»:

    «Մտածեցի` Կարապի լճի մոտից այդ սպանդը նկարել Թումանյանի արձանի ֆոնին: Չորս-հինգ կադր էի արել, մեկ էլ մի քանի ոստիկան ֆոտոխցիկի արձակած լույսը նկատեցին ու, հայհոյանքներ տեղալով, հարձակվեցին վրաս,- հիշում է Գագիկը:- Սպեցնազից մեկը կար, գլխից արյուն էր հոսում: Ասաց` արա, էս արյան համար պատասխան եք տալու: Ձեռքիցս ապարատը խլեց ու հարվածեց»:

    Գ. Շամշյանը, որն աշխատանքի բերումով ճանաչում է գրեթե բոլոր բարձրաստիճան ոստիկաններին, ցույց է տվել լրագրողի վկայականը եւ հայտարարել, որ իրավունք չունեն խոչընդոտել իր մասնագիտական գործունեությանը: Սակայն միջադեպին ներկա ոստիկանության գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը հրահանգել է` «սրան ընենց կխփեք, որ հետքեր չմնան»:

    6-րդ վարչության աշխատակից Արման Հարությունյանը (երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինն է) ձեռնաշղթաներ է հագցրել ֆոտոլրագրողին, նրան գցել են գետնին եւ 15-20 հոգով հարվածել կողերին, մեջքին ու ոտքերին: Հետո Կարապի լճի մոտից բերանքսիվայր քաշելով` տարել են Թումանյանի արձանի մոտ:

    «Թարսի պես բջջային հեռախոսներս անընդհատ զանգում էին: Մեկի մեղեդին Բեթհովենի «Հաղթանակ» սիմֆոնիան էր, մյուսինը` «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը: Սա ոստիկաններին ավելի էր կատաղեցնում: Ասում էին` «էս պայքարի ես հելե, հա՞» ու հայհոյելով ծեծում,- պատմում է Շամշյանը:- Ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի պետի տեղակալ Էդիկ Գալստյանը, բա` «արա, խառը վախտ ա, սրա աչքի թայը հանեք»: Կռացել, ուզում էր մատը մտցնել աչքս»:

    Այդ պահին միջամտել է ոստիկանության 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը եւ ասել` «դրա հետ գործ չունեք, էլ մի խփեք»:

    Գագիկին 20-25 րոպե փորի վրա գետնին պառկած թողելուց հետո` տարել են ոստիկանության Երեւանի քաղաքային վարչություն, այնուհետեւ` Կենտրոնի բաժին: Այստեղ արձանագրություն են կազմել, թե իբր նրան բերման են ենթարկել Օպերայի հրապարակից` ոստիկաններին դիմադրություն ցույց տալու եւ զազրախոսելու համար: Շամշյանը հրաժարվել է որեւէ փաստաթղթի տակ ստորագրել: Ժամեր անց նրան տեղափոխել են Քանաքեռ-Զեյթուն համայնքի ոստիկանություն: Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Աբրահամյանը ֆոտոլրագրողին մերկացրել եւ մանրազնին խուզարկել է:

    Սենյակում մի պահ մենակ մնալով` Գագիկը զանգել է գործընկերներին եւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին. «10 րոպե չանցած` բարձր ձայներ լսեցի: Ոստիկաններն օմբուդսմենին ասում էին, թե Շամշյան ազգանունով թղթակից բաժին չի բերվել, իսկ պաշտպանը պնդում էր հակառակը»:

    Քիչ անց քրեականի պետ Ա.Աբրահամյանի ներկայությամբ օմբուդսմենին ֆոտոլրագրողը պատմել է կատարվածը եւ շեշտել, որ հենց Քանաքեռ-Զեյթունի բաժնում իրեն հայհոյհել են, ծաղրել ու հոգեբանական ճնշումների ենթարկել:

    Քրեականի պետը, ի պատասխան օմբուդսմենի` լրագրողին անմիջապես ազատ արձակելու հորդորներին, նշել է, թե որոշողն ինքը չէ, «վերեւից հրաման է եղել, իրենք էլ բերել են բաժին»:

    Ա.Հարությունյանի հեռանալուց հետո ֆոտոլրագրողի ինքնազգացողությունը, առավոտվա ծեծի պատճառով, կտրուկ վատացել է: Նա անգամ ուշագնաց է եղել: Շտապօգնության բժիշկները հայտարարել են, որ վերջինս պետք է անհապաղ տեղափոխվի հիվանդանոց:

    Ոստիկաններն իրենց մեքենայով Գագիկին փորձել են տանել Նոր Նորքի զանգվածում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Շամշյանն ընդդիմացել է: «Սերժ Սարգսյանի խնամու հիվանդանոցն է: Կամ արձանագրություն չէին կազմի, կամ էլ սխալ բաներ կգրեին»,- համոզված է նա:

    Ֆոտոլրագրողին տարել են ուրիշ կլինիկա, բժշկական օգնություն ցուցաբերել ու կրկին տեղափոխել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Գիշերը ժամը 23:30-ին, օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցների ստորագրությամբ, նրան, ի վերջո, ազատ են արձակել:

    «Ֆոտոխցիկս Օպերայի մոտ հափշտակեցին ու վերջ, էլ հետ չտվեցին: Իսկ այստեղ իրերս վերադարձնելիս չտվեցին հիշողության ֆլեշ քարտերս, թե` նման բան մոտդ չի եղել,- պատմում է Գագիկը,- 3 օրից քրեականի պետը զանգեց, բա` սեղանի տակից 2 ֆլեշդ էլ գտել ենք, արի վերցրու: Բայց դրանք փչացրել են, մեջի արժեքավոր նկարները, հոդվածներն ու ինֆորմացինան` մաքրել»:

    «Այսքան օր անցել է, բայց իրավապահները ոչինչ չեն անում: Ես հայտարարել եմ, որ ֆոտոխցիկս հափշտակել են, ինձ դաժանաբար ծեծել, հայհոյել, ծաղրել: Տվել եմ կոնկրետ անուններ: Նույնիսկ օմբուդսմենն է նշել, որ խոչընդոտել են իր աշխատանքը: Կապ չունի, իրենց թույլատրվում է խախտել օրենքը»,- եզրակացնում է Գ. Շամշյանը:

    http://www.hetq.am/arm/politics/7829/

     
  • mk 13:22:00 on March 24, 2008 Permalink | Reply  

    Գեներալ-պատգամավորի անպատժելի որդին

    Լենա Նազարյան | Մարտ 21, 2008

    Մարտի 13-ին Էջմիածնում դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեց 23-ամյա Սեպուհ Կարապետյանը: Նրա «մեղքն» այն էր, որ «հանդգնել» էր պաշտպանել թաղի աղջկան` նրան անհանգստացնողից: Իսկ անհանգստացնողը գեներալ, ԱԺ պատգամավոր Սերյան Սարոյանի որդին էր` Զարզանդ Սարոյանը:

    http://www.hetq.am/arm/court/7842/

     
  • mk 13:10:00 on March 24, 2008 Permalink | Reply  

    Ի՞նչ էր տեղի ունենում Լեո-Պարոնյան խաչմերուկում մարտի 1-ին

    Լենա Նազարյան | Մարտ 21, 2008

    Այդ օրն ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը` Գրիզելդան, եւ դուստրը` Գայանեն, ականատեսն ու մասնակից են եղել այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում:

    «Մարտի 1-ին` կեսգիշերին, ես ու դուստրս հանրահավաքից վերադարձանք տուն: Գիշերները վերադառնում էինք, առավոտյան` նորից գնում հրապարակ: Անընդհատ լուրեր էին պտտվում, որ պետք է ցրեն հանրահավաքը: Մարտի 1-ի առավոտյան ինձ զանգահարեց ընկերուհիս եւ ասաց, որ ոստիկանները հարձակվել են հրապարակում գիշերը մնացած մարդկանց վրա եւ ծեծելով ցրել նրանց»,- պատմում է Գրիզելդա Ղազարյանը:

    Ժամը 10:00-ին, երբ նա գնացել է հրապարակ, այնտեղ տեսել է միայն ոստիկաններին եւ Մաշտոց փողոցի տարբեր հատվածներում խումբ-խումբ կանգնած շփոթված մարդկանց:

    Կեսօրին, երբ մարդիկ սկսել են հավաքվել Ա. Մյասնիկյանի արձանի մոտ` Արգիշտիի հրապարակում, Գրիզելդան եւ Գայանեն գնացել են այնտեղ: Արձանի մոտ հավաքված մարդկանց նրանք մոտեցել են աջ կողմից` Գ. Լուսավորչի փողոցից: Այդ ժամանակ Գ. Լուսավորչի փողոցն արդեն երկու կողմից փակված էր տրոլեյբուսներով եւ ավտոբուսներով:

    «Մոտավորապես ժամը 16:00-ին ոստիկանները կանգնեցին քաղաքապետարանի դռան դիմաց, որոշ ժամանակ այդպես կանգնած էին, հետո բոլորը լցվեցին քաղաքապետարան: Ասում են` մարդկանց ճնշումով են լցվել, բայց մենք բախում չենք տեսել, ավելի հեռու էինք, միայն ճչոց եւ գոռոցներ ենք լսել: Դրանից հետո որոշ ժամանակ հանգիստ էր»,- պատմում է 24-ամյա Գայանեն:

    Այդ ընթացքում հրապարակ են եկել Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Նիկոլ Փաշինյանը:
    «Երբ հասկացան, որ բարձրախոսով նրանց ձայնը չի լսվում, Նիկոլ Փաշինյանը սկսեց շրջել մարդկանց շարքերով: Նա անընդհատ կրկնում էր, որ մարդիկ հանգիստ մնան, սադրանքի չենթարկվեն, ոստիկանների հետ չխոսեն եւ ոչինչ չպատասխանեն նրանց: Հետո ասում էր, որ մեր շարքերում կարող են լինել մարդիկ, ովքեր կդրդեն ինչ-որ գործողությունների, ցույց էր տալիս մի շիշ, որի մեջ դյուրավառ նյութ կար, եւ զգուշացնում, որ եթե որեւէ մեկի մոտ նման բան տեսնեն, անմիջապես հեռացնեն հրապարակից: Մարդիկ ասում էին, որ չեն հեռանա, մինչեւ չազատեն Լեւոն Տեր-Պետրոսյանին»,- հիշում է Գայանեն:

    Ժամը 17:00-ին Նիկոլ Փաշինյանի հորդորով մարդիկ սկսեցին բարիկադներ կառուցել: Այդ ընթացքում էլ էր հանգիստ:

    «Երեկոյան մեզ մոտ եկավ նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի կինը: Նրա հետ մենք վաղուց ենք ծանոթ: Առաջարկեց տաքանալու եւ հանգստանալու համար գնալ իրենց տուն` Պարոնյան 18 հասցեում: Մենք որոշեցինք գնալ եւ նորից վերադառնալ, քանի որ ուզում էինք գիշերը մնալ հրապարակում»,- պատմում է տկն Ղազարյանը: «Մենք գիտակցում էինք, որ ամեն ինչ կարվի մարդկանց ցրելու համար, եւ ամեն մեկի հեռանալը վտանգում էր մյուսի կյանքը»,- ավելացնում է Գայանեն:

    Կանայք, որպեսզի ժամանակ չկորցնեն, որոշում են Գ. Լուսավորչի փողոցով ոտքով հասնել Պարոնյան: Արդեն ժամը 20:30-ն էր: «Երբ հասանք Մաշտոցի պողոտա եւ անցնում էինք գետնանցումի վրայով, տեսանք, որ ամբողջ պողոտան լցված է զորքով եւ ոստիկաններով»,- շարունակում է պատմել տկն Գրիզելդան:

    Այդ պահին Մաշտոցի պողոտայում կանգնած ոստիկանների շարասյունից մի մեծ խումբ է առանձնանում եւ, բարձրանալով Գ. Լուսավորչի փողոց, վազքով շարժվում դեպի քաղաքապետարան:

    «Մայրս մոտենում է մի սպայի, որը հանրահավաքների ժամանակ միշտ եղել է հրապարակում, եւ ասում, որ մարդկանց ձեռք չտան: Ոստիկանը մահակով խփում է մայրիկի փորին»,- պատմում է Գայանեն: Վահան Շիրխանյանի կինը նրանց հետ էր, եւ ոստիկաններից մեկը, ճանաչելով նրան, ետ է քաշում ընկերոջը:

    Այդ պահին Մաշտոցի պողոտայից եւս մի խումբ ոստիկաններ են առանձնանում եւ գետնանցումի վրա գտնվող մարդկանց` մոտ 15-20 հոգի, քշում Պարոնյան փողոցի ուղղությամբ: Լեո-Պարոնյան խաչմերուկում ոստիկանները կանգնում են փողոցի մի մասում, քշվածները` մյուս:

    «Հանկարծ Գ. Լուսավորչի փողոցի կողմից սկսվեցին կրակոցներ, պայթյուններ, ինչ-որ կայծեր էին վառվում երկնքում: Գոռոցներ էինք լսում, ոնց որ պատերազմ լիներ: Մենք մտածեցինք, թե այնտեղ բոլորին սպանում են: Մենք (եւ ով կար այդ փողոցում) սկսեցինք գոռալ, որ դադարեցնեն կրակը: Մենք գոռում էինք, դիմացի ոստիկանները` մահակներով խփում վահաններին»,- պատմում է Գայանեն:

    Մոտ 20 րոպե նրանք շարունակեցին կանգնած մնալ Լեո-Պարոնյան խաչմերուկում: Շենքի բնակիչները դուրս էին եկել պատշգամբ կամ մուտքի մոտ էին կանգնած:

    «Կրակոցներից 30 րոպե անց մի խումբ ոստիկաններ, արագ վազելով, եկան մեզ վրա: Բոլորը վազեցին եւ մտան շենքի մուտքերը: Ոչ ոք դիմադրություն ցույց չտվեց: Ես մոտ էի կանգնած առաջին մուտքին, բայց չվազեցի, որովհետեւ, եթե նույնիսկ հասցնեի հասնել մուտքին, միեւնույն է, այնտեղ այնքան մարդ կար, որ ինձ չէր հաջողվի ներս մտնելգ»,- պատմում է Գայանեն:

    «Իմ գլխին խփեցին, երբ ես արդեն մուտքի մեջ էի, ընկա եւ ինձանով ծածկեցի մուտքը: Արդեն ընկած վիճակում` տեսա, որ ինչ-որ մեկը բռնեց աղջկաս շորից եւ քաշեց դեպի փողոցըգ»,- պատմում է տկն Գրիզելդան:

    «Երբ հասնում էի մուտքին, ինչ-որ մեկը բռնեց կապիշոնիցս (գլխանոց), ասաց` սրան է պետք ծեծել, եւ քարշ տվեց, գցեց փողոցի մեջտեղը: 5 հոգով սկսեցին ծեծել ինձ, ոտքերով հարվածում էին ուր պատահի: Հետո թողեցին, չէի կարողանում բարձրանալ տեղիցս, միայն դեմքս էի փակել, որ փողոցով վազող ոստիկանները ընթացքի մեջ չխփեն ինձ»,- պատմում է Գայանեն:

    «Երբ ուշքի եմ գալիս, տեսնում եմ ոստիկանները փողոցում ծեծում են աղջկաս: Գոռում եմ` փրկեք աղջկաս: Այդ պահին գլխիս վերեւը կանգնած մի ոստիկան գնում եւ աղջկաս գլխանոցից քարշ տալով` բերում է մուտքի մոտ: Ես շարունակում եմ վիրավորել նրան, նա ռուսերեն հանգիստ պատասխանում է, որ փրկել է մեր կյանքը եւ հեռանում»,- շարունակում է տկն Գրիզելդան:

    Շենքի բնակիչներից մեկը բացել էր դուռը եւ ներս թողել մուտք մտած մարդկանց: «Փորձեցինք մայրիկի համար շտապօգնություն կանչել: Գլխից արյուն էր հոսում: 4 ժամ շարունակ ոչ մի օգնություն չեկավ: Իմ ծանոթներից երկուսին շտապօգնության աշխատակիցները պատասխանել են, որ նրանք մոտեցել են Լեոյի փողոցին եւ փորձել ներս մտնել շենք, բայց ոստիկաններն արգելել են»,- ասում է Գայանեն:

    Այն, ինչ տեղի է ունեցել այդ խաչմերուկում հետո, Գայանեն տեսել է այդ տան պատուհանից: «Մենք լսել ենք նաեւ ոստիկանների ձայնը մուտքերում եւ բակերում, որոնք փնտրում էին փախչող մարդկանց: Այնպիսի տպավորություն էր, որ ամեն գնով պիտի գտնեն եւ ծեծեն, որովհետեւ փողոցներում արդեն մարդ չկար: «Պատուհանից մենք տեսանք նաեւ, թե ինչպես ոստիկաններից մեկը ինչ-որ բան շպրտեց մեկի վրա, այն կպավ վազող մի տղայի գլխին, եւ նա ընկավ: Հետո ինչ-որ մարդիկ եկան եւ, ոտքերից քարշ տալով, տարան տղային, արյան հետքը մնում է ասֆալտին: Տղան չէր շարժվում, երեւի մահացած էր»:

    Շտապօգնության մեքենան եկավ կեսգիշերից հետո: «Հանրապետական հիվանդանոցում 8 կար դրեցին գլխիս, աղջկաս մոտ բազմաթիվ սալջարդեր կային: Երբ տեղեկանք պահանջեցինք, ասացին, որ այդ դեպքերի հետ կապված մարդկանց տեղեկանք չեն տալիս»,- պատասխանել են տկն Գրիզելդային:

    Այդ օրվա դեպքերի հետ կապված` նա մարտի 5-ին դիմում է գրել դատախազություն, բայց մինչեւ հիմա պատասխան չի ստացել: Դատախազությունից նրան երկու անգամ զանգել են, բայց ոչ թե նրա դիմումի, այլ` ցուցմունք տալու համար:

    Գայանեն հիմա չի աշխատում. փետրվարի 29-ին, հանրահավաքներին մասնակցելու համար, նրան ազատել են աշխատանքից:

    Չցանկանալով նշել կազմակերպության անունը, որտեղ աշխատում էր, Գայանեն ասում է. «Աշխատանքից ինձ ազատելը տնօրենի անձնական որոշումն էր: Սկզբում զգուշացնում էր, որ հանրահավաքների չգնամ, հետո էլ ասաց, որ աշխատանքի չգամ: Պարզվում է` մեզ մոտ կամայականություններն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ պարտադիր չէ վերադասից ճնշումներ լինեն, տնօրենն ինքն է որոշում հեռացնել աշխատանքից` հանրահավաքներին մասնակցելու համար»:

    http://www.hetq.am/arm/politics/7831/

     
c
compose new post
j
next post/next comment
k
previous post/previous comment
r
reply
e
edit
o
show/hide comments
t
go to top
l
go to login
h
show/hide help
esc
cancel