Beeline Hi-Line new tariffs

Անսահմանափակ Ինտերնետ (18 Ապրիլ 2008)

Ս.թ. ապրիլի 22-ից Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները հնարավորություն կստանան օգտվել Hi-Line ծառայության նոր` անսահմանափակ սակագնային պլաններից: Վճարելով ամսական ֆիքսված բաժանորդային վարձ, բաժանորդները կստանան դեպի Ինտերնետ մուտքի հնարավորություն` առանց բեռնավորվող ինֆորմացիայի ծավալների սահմանափակման: Դա հնարավորություն կտա մշտապես միացած լինել Ինտերնետին առանց օգտագործվող ծավալների սահմանափակումների, միաժամանակ ունենալով ազատ հեռախոսագիծ:

Նախատեսվում են հետևյալ անսահմանափակ սակագնային պլանները`

Hi-Line Unlimited 256 12,000 դրամ ամսական

Ապահովում է տվյալների փոխանցումը դեպի օգտագործող (downlink) մինչև 256 կբ/վ, իսկ հակառակ ուղղությամբ (uplink) մինչև 32 կբ/վ արագությամբ: Hi-Line Unlimited 1024 30,000 դրամ ամսական

Ապահովում է տվյալների փոխանցումը դեպի օգտագործող (downlink) մինչև 1024 կբ/վ, իսկ հակառակ ուղղությամբ (uplink) մինչև 128 կբ/վ արագությամբ:

Մանրամասները` շուտով:

http://www.beeline.am/fixed_news.html

Related posts