Անձրև // Արմեն Մովսիսյան
Անձրև, արդեն քո երգը չեմ լսում
Ծածուկ ինչ պատմություն ես շշնջում
Վաղուց անմիտ թափառելու
Ու օրս քեզ հետ կիսելու կարիք չունեմ
Անձրև կաթիլներիդ հետ խառնված
Էլ չեմ ճախրում սիրուց հարբած
Ինչն է փոխվել, ինչն է փոխվել
Անձրև, թել–թել մի կյանք է հավաքվում
Այրվում ու տող առ տող նոր երգ դառնում
Անձրև մաղիր դեմքիս տաք զնգոցով
Որ իմ սառած երակներում գարուն հոսի
Ցնորք ես արարել եմ ու երգել
Թե խաղացել եմ ու պարտվել
Ինչն եմ ապրել, ինչն եմ ապրել
Անձրև, մեկ տողը քեզ, մեկ տողը ինձ
Անլույս իմ հուշերից պոկի նոր ճիչ
Զարթնիր դաղիր թափով իմ լարերին
Որ չորացած իմ շուրթերից երգեր ծորան
Անձրև, միթե գարունս է խլանում
Ես չգիտեմ ուր եմ գնում,
Ինչ եմ կորցրել, ինչ եմ փնտրում։
[ mp3 | 4,47Mb ]
PS. А вот и дождь… (:



