Երկու տող պայքարի ոճերի տարբերության մասին
Նախաբան. ես չգիտեմ պայքարի ճիշտ ձևը որն է, բայց դուք էլ ճգիտեք, Լևոնն էլ չգիտի։
Բարև։ Ակամա համեմատում եմ այս իրավիճակը 2008-ի հետ։ Ու այսպիսի խառը մտքեր են գալիս։ Ինչի՞ ենք մենք մտածում, որ պայքարելու միակ ճիշտ ճանապարհը օր ու գիշեր հրապարակում լռվելնա ու մարդաքանակ ապահովելը։ 2008-ին ամեն ձև փորձում էին մարզերից մարդկանց բերել հրապարակ, որ շատ լինենք, բայց միգուցե ճիշտը հենց տեղերում միտինգներ կազմակերպելն ա։ Ինձ շատ դուր ա գալիս Գյումրիում միտինգ անելու գաղափարը։ Որ քո պայքարը են գլխից գրանցում չունի կարող ես ավելի ճկուն լինես։ Լևոնը փաստորեն հակադրեց Ազատության հրապարակը Նախագահակնին, ու արդյունքում դարձավ Ազատության հրապարակի գերին։ Իսկ Րաֆֆին հակառակը պայքարը փաստորեն հանել է «քլաուդ»: Լղոզել է Երևանի փողոցներով, ու արդեն հանել է Երևանից դուրս` Աշտարակ, Վանաձոր, Գյումրի: Եթե սրանով չսահմանափակվի հնարավոր է ստացվի որ ամբողջ Հայաստանը Րաֆֆու տարածքն ա, իսկ Սերժը սահմանափակվի Նախագահականով: Լրիվ հակառակ պատկերը 2008-ի հետ համեմատ:
Ու ինձ նաև դուր ա գալիս, որ Րաֆֆին կիթը չի ցցել, այլ վազվզում ա, քայլում ա, ինչոր բաներ ա կազմակերպում, մարդկանց հանդիպում։ Շատ ավելի ճկուն ու ինտերակտիվ ա գործում: Տենց ասած «վեբդվանոլ» պայքար ա տանում: Օրինակ նույն Սերժի հետ հանդիպումը համարում եմ իրան առավելություն տվեց։ Հիմա բոլորը տեսնում են որ եթե վաղը վիճակը սրանա ով էր կողը հաստացրել, ու ոչմի կոնստրուկտիվ քայլերի չէր գնում, ով էր փախնում երկխոսությունից։ Վերջիվերջո կարևորը արդյունքնա։ Մարդ ես, հնարավո՞ր է սենց ստացվի։
English version at http://ditord.com/
տեղերում հանրահավաքներ անելու միտքը իրոք լավն ա, բայց դրան օր ու գիշեր հանրահավաք անելու միտքը հակադրելը չգիտեմ ինչքանով ա ճիշտ։ ու էնքան էլ լավ չի, որ դրանց բոլորին մասնակցում ա հենց Րաֆֆին։ Ու էս դեպքում, ստացվում ա, որ ոչ թե Րաֆֆին ունի Երեւան+Գյուրմիր+Վանաձոր+Աշտարակ, այլ ունի հերթով, պատկերավոր ասած՝ քարտեզի վրա եթե պատկերացնենք, ոչ թե նվաճելում ա, ու իր տարածքը մեծացնում, այլ գրաված տարածի սահմանները քարտեզի վրա տեղաշարժվում են՝ մեկ Երեւան, հետո գնում Գյումրի․․․։ Իսկ դա էֆեկտիվ չի, որովհետեւ քանի Րաֆֆին Գյումրիում ա, Երեւանի ժողովուրդը չի պատկերացնում, թե ինքն ինչ պիտի անի։ Նույնիսկ չգիտի ինչին ա սպասում։ Դրան ավելացրած, նման հանրահավաքների պարագայում Րաֆֆին չի ունենում ոչ մի տեղում ամուր հենարան։
Լավ չեմ պատկերացնում, Սերժի հետ հանդիպումը ի՞նչ առավելություն ա տվել։
Դե դու մի խառնի առաջին միտինգները հաջորդների հետ: Առաջին միտինգներին նա ուղղակի պարտավոր է մասնակցել, իսկ հաջորդող մնացած միտինգները կարող են տեղում կազմակերպվել զուգահեռ բոլոր քաղաքներում իրա կոչով: Ու այդ դեպքում անպայման չէ որ ինքը ներկա լինի: Բավական կլինի որ մեդիան տելե–կամուրջներ կազմակերպի ու մարդավարի լուսաբանի:
Կարող ես ասես օր ու գիշեր մի տեղում միտինգն անելը ի՞նչ առավելություն է տալիս: Ինձ համար ավելի մեծ առավելությունը այն է, որ Րաֆֆու կոչով պետք եղած ժամանակ մարդիք կարող են հայտնվել յուրաքանչյուր նշված վայրում: Եթե միտինգդ գրանցում չունի, ու դու չես տալիս սակռալ նշանակություն վայրին, ապա դու կարող ես ամեն օր մի ուրիշ վայրում միտինգ անես, ու խրեն թե իշխանությունը կարող ա նախօրոք քայլեր ձեռնարկի վայրը փակելու նպատակով: Ո՞ր մի վայրը ցեպիտ անի:
Իսկ Սերժի հետ հանդիպման առավելությունների մասին հենց պոստի մեջ եմ գրել:
PS. Էսօր ԼՏՊ-ն ասեց որ իրա համար ակնհայտ ա որ Սերժը ամեն ինչ կմերժեր, բայց իրա համար ակնհայտը դեռ բավարար չի: Մարդ պտի չուրանա ու տնային աշխատանքդ լավ անի: Մաքրի բոլոր հարցականները: